
Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» կկրի 14 համարի մարզաշապիկը: Այս մասին տեղեկացնում է rslsoapbox.com-ը:
Հարձակվողը այս համարով ամերիկյան թիմում հանդես է եկել նաև նախկինում:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը մոսկովյան ակումբում կրում էր 10 համարի մարզաշապիկը:
Ֆուտբոլիստը ամերիկյան ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, որը կավարտվի 2016թ-ի դեկտեմբերի մեկին: