Կատալոնյան «Բարսելոնայի» նորեկ Արդա Թուրանը դեռ իրեն համար չի ընտրել, որի ներքո հանդես կգա կատալոնյան թիմում:

Ֆուտբոլիստի խոսքերով՝ թիմի առաջատար Լիոնել Մեսսին իրեն առաջարկել է 10 համարը:

«Ատլետիկոյում» կրում էի տասը համարը և «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուց հետո Մեսսին մոտեցավ ինձ և ասաց, որ, եթե ես իսկապես ցանկանում եմ ստանալ այդ համար, ապա այն իմն է»,- Թուրանի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Նշենք, որ կատալոնյան ակումբը ֆուտբոլիստին կարող է կազմում հայտավորել միայն 2016թ-ի հունվարի 1-ից: