Հայաստանի ազգային հավաքականի և «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մեկնել է Մոսկվա՝ բժշկական հետազոտություն անցնելու համար: Այս մասին տեղեկացնում է Sports.kz-ը:

19-րդ տուրում «Կայրաթի» դեմ հանդիպմանը Ռոբերտ Արզումանյանը գլխին տհաճ հարված է ստացել՝ ունքի շրջանում:

Ֆուտբոլիստի մոտ կասկածում են ուղեղի ցնցում, հետազոտություն անցնելու համար նա գտնվում է Մոսկվայում և «Ակտոբեի» շարքեր կվերադառնա հուլիսի 9-ին:

Դրանից բացի, ֆուտբոլիստը մի քանի առաջարկ ունի: Արզումանյանի գործակալներն ակումբին առաջարկել են նոր համաձայնագիր կնքել, այլապես իրենք այլ տարբերակներ քննարկեն: