Հայաստանի ազգային հավաքականի և Պերմի «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մեկնել է Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է Sports.kz-ը, ֆուտբոլիստը բանակցություններ է վարելու Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Կարագանդայի «Շախտյորի» ներկայացուցիչների հետ: Կարագանդայի թիմը ցանկանում է Արզումանյանին ձեռք բերել վարձավճարով'մեկ տարի ժամկետով

Նշենք, որ «Ամկարի» գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ հայ ֆուտբոլիստն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ակումբը: