Հայաստանի հավաքականի և «Ակտոբեի» 29-ամյա պաշտպան Ռոբերտ Արզումանյանը վնասվածքի պատճառով հավանաբար բաց կթողնի Ղազախստանի առաջնության 25-րդ տուրում Կարագանդայի «Շախտյորի» դեմ կայանալիք հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է sports.kz-ը:

Երկրի առաջնության 26-րդ տուրի «Կայսարի» դեմ հանդիպմանը ֆուտբոլիստը հավանաբար կկարողանա մասնակցել:

Ընթացիկ մրցաշրջանում Արզումանյանը 19 խաղի է մասնակցել և հեղինակել 1 գոլ: