Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» արդեն նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսի»-ում: Այս մասին տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: ««Բարսելոնան» և «Չելսի»-ն համաձայնության են եկել Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի հարցում, ով իր կարիերան կշարունակի լոնդոնյան թիմում»,- հա ղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Կատալոնական ակումբը շնորհակալություն է հայտնում Ֆաբրեգասին իր պրոֆեսիոալիզմի և նվիրվածության համար' մի ակումբի, որը միշտ կլինի նրա տունը: «Բարսելոնան» 27-ամյա կիսապաշտպանին լավագույնն է մաղթել հետագա կարիերայի ընթացքում:

Սեսկ Ֆագրեգասը «Բարսելոնայի» սան է, սակայն իր կարիերայի մեծ մասը՝ 2003-2011թթ. անցկացրել է Լոնդոնի «Արսենալում»: 2011-2014 թթ. ֆուտբոլիստը վերադարձել էր հարազատ ակումբ:

Ֆաբրեգասի տրանսֆերի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: