Ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունվարի 22-ին' ժամը 10.30-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել 1975թ. ծնված Ռազմիկ Ռոմերի Հ.-ն:

 

Ռազմիկ Հ.-ն 2000թ. ապրիլի 14-ից Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: