Քաղաքացի Սմբատ Զաքարյանը, բնակվելով Բելգիայի Թագավորությունում և նշված երկրում սպանություն կատարելու կասկածանքով 2015թ. հունիսի 27-ից գտնվելով Բելգիայի Թագավորության իրավապահ մարմինների հայտարարած միջազգային հետախուզման մեջ, 2015թ. նոյեմբերի 4-ին հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նա, ըստ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների, 2007թ. նոյեմբերի 23-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով մեկնել է ՀՀ-ից, որից հետո, առանց համապատասխան թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:
Հիշյալ արարքի համար Սմբատ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի («Պետական սահմանն ապօրինի հատելը») 1-ին մասի հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան առավելագույնը կարող է սպասել ազատազրկում 3 տարի ժամկետով: