Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել որ Մալաթիա 84/8 հասեցին կից վարագույրի խանութի սրահում կնոջ դի կա:

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանությունն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Հեղինե Դարպազյանի դին, իսկ այս պահին ներսում աշխատում է դատական բժիշկը, ում հայտարարության համաձայն, մարմնի վրա կա 30-ից ավելի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:

 

 

Կայքի տեղեկություններով' բաժնի պետ Ռ. Կիրակոսյանը Մալաթիայի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի հետ մեկնել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ կա նաև վիրավոր քաղաքացի, ով 39-ամյա Արտակ Առաքելյանն է: Ա. Առաքելյանը կասկածվում է Հ. Դարպազյանին սպանելու մեջ:

 

 

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ սպանվածն ու կասկածյալը ամուսիններ են: Ոստիկաններն ու քննչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը: 

 

 

Մանրամասն՝ այստեղ