Մայիսի 9-ին առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սամաններում 1-03 շտապօգնության կենտրոնական կայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 4 հերթապահ խումբը սրտային կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի թիվ 39/9 հասցե, որտեղ հայտնաբերել են մահացած երիտասարդի դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Մանանդյան փողոցի 1/3-րդ շենքի բնակիչ 23-ամյա Գեղամ Խաչատրյանն է, ում դին ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նշված շենքի թիվ 123 բնակարանի լոգարանում:
Ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկություններ, որ երիտասարդը բնական մահով չի մահացել:
Առավել մանրամասն՝ այստեղ։