Apple-ի ղեկավար Թիմ Քուկը 2014 ֆինանսական տարում վաստակել Է 9,2 միլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության փաստաթղթերում: Քուկի աշխատավարձը կազմել Է 1,7 միլիոն դոլար, մնացած միջոցներն ստացվել են որպես բարձրաստիճան կառավարիչների համար նախատեսված հավելավճարներ՝ առաջադրված խնդիրնե րին հասնելու եւ այլ փոխհատուցումների համար:

 

ՏԱՍՍ-ը նշում Է, որ մեկ տարում Apple-ի ղեկավարի պաշտոնում Քուկի միագումար եկամուտն աճել Է ավելի քան կրկնակի. 2013 թվականին այն կազմել Է 4,3 միլիոն դոլար: 2012 թվականին Քուկը վաստակել Է 4,2 միլիոն դոլար:

 

2014 ֆինանսական տարվա արդյունքներով Apple-ի հասույթը կազմել Է 182,8 միլիարդ դոլար, զուտ շահույթը՝ 39,5 միլիարդ դալար: 2014 թվականի չորրորդ եռամսյակում iPhone-ի վաճառքներն ավելացել են 16 տոկոսով՝ մինչեւ 39,2 միլիոն միավոր, Mac համակարգիչներինը՝ 21 տոկոսով՝ մինչեւ 5,5 միլիոն սարք: Չորրորդ եռամսյակում iPad պլանշետների վաճառքները նվազել են 13 տոկոսով՝ մինչեւ 12,3 միլիոն սարք:

 

Ընկերության կանխատեսումներով՝ 2015 թվականի առաջին եռամսյակում կորպորացիայի հասույթն սպասվում Է 63,5 – 66,5 միլիարդ դոլարի չափով: Ընկերության կապիտալացումը կազմում Է 659,2 միլիարդ դոլար: