Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ հեղեղումից վնասը, հաշվի առնելով տուժած կենդանաբանական այգու՝ նոր վայր տեղափոխումը, կազմել է շուրջ 90 միլիոն դոլար, հուլիսի 16-ին հայտարարել է մայրաքաղաքի փոխքաղաքագլուխ Դմիտրի Կումսիշվիլին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Թբիլիսիում սաստիկ տեղատարափ անձրև է տեղացել՝ կարկուտի և քամու ուղեկցությամբ, հունիսի լույս 14-ի գիշերը: Տարերքի մոլեգնության հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքի օբյեկտներ, լիովին ավերվել է մայրաքաղաքի կենդանաբանական այգու տարածքը: Վերջին պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 19 մարդ, երեքը համարվում է անհայտ կորած: Նաև, ինչպես հաղորդում են Վրաստանի զանգվածային լրատվամիջոցները, կա 170 տուժած ընտանիք:

 

Կումսիշվիլիի խոսքով՝ կենդանաբանական այգին կտեղափոխեն Վրաստանի մայրաքաղաքի ծայրամաս՝ Թբիլիսիի ջրամբարի շրջան: Նախկին կենդանաբանական այգու տարածքում կկառուցվի հանգստի զբոսայգի, հաղորդել է Sputnik գործակալությունը: