Նելսոն Մանդելայի թողած ժառանգության ընդհանուր գումարը կազմել Է 46 մլն ռանդ (շուրջ 4 միլիոն դոլար): Այդ մասին Յոհաննեսբուրգում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) կայացած մամուլի ասուլիսում հայտնել են կտակակատարները՝ ընթերցելով ժողովրդավարական Հարավային Աֆրիկայի պատմության մեջ առաջին նախագահ եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի կտակը:

 

Մանդելան վախճանվել Է 2013 թվականի լույս դեկտեմբերի 6-ի գիշերը կյանքի 96-րդ տարում:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 50-հազարական ռանդ տրամադրվել Է Նելսոն Մանդելայի Հիմնադրամի աշխատակիցներին, 100-հազարական ռանդ՝ մի քանի ուսումնական հաստատությունների, 1,5 մլն ռանդ եւ ռոյալտիի (մասհանումներ եկամուտներից) մի մասը՝ Մանդելայի ընտանիքի հիմնադրամին եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կառավարող Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցությանը: