Թուրքիայում բռնկված հակակառավարական ցույցերի արդյունքում պետության կրած վնասը կազմել է ավելի քան 53 մլն դոլար, ասել է վարչապետ Էրդողանը. հայտնում է Hürriyet պարբերականը:

Վարչապետի խոսքերով՝ ցույցերը անդրադարձել են Թուրքիայի չունևոր բնակչության վրա: Էրդողանը նաև հայտարարել է, որ իր կառավարությունը երկրի զարգացման նոր ծրագիր է մշակում, որի շրջանակներում առաջիկա 5 տարվա ընթացքում Թուրքիայում գործազրկության մակարդակը կկրճատվի 7.8 %-ով:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն 20 օր է' շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք, ըստ իշխանությունների, հակակառավարական բնույթ են կրում: