Հավատարիմ լինելով հրահրող հայտարարությունների դոկտրինին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ չկորցրեց՝ օգտվելով առիթից և ասելով, որ Թուրքիան բաղկացած է ոչ թե քարտեզների վրա երևացող սահմաններից, այլ որ «թուրքերի սրտի սահմանները ավելի մեծ տարածքներ են ընդգրկում» Այս մասին գրում է greekcitytimes-ը։
«Արիստոտելը և Հոմերոսը և նրանց քաղաքները մեր պատմության, ինչպես նաև մարդկության հետքն են», - ի թիվս այլ բաների՝ ասել է Թուրքիայի նախագահը Դարդանելի շրջանում Ասոս-Տրոյա թունելի բացման ժամանակ։
«Ինչպես Անատոլիայի բոլոր կետերը, Դարդանելի յուրաքանչյուր կետ զարդարված է մարդկության պատմության և մեր պատմության թանկարժեք հետքերով։ Դրանց թվում են Արիստոտելի, Ասոսի քաղաքներն ու Հոմերոսի քաղաքը՝ Տրոյայում։ Թուրքիան պարզապես մի երկիր չէ, որը բաղկացած է քարտեզների վրա երևացող սահմաններից»,- հավելել է նա։
«Մեր սրտի սահմանները լայն են, ինչպես նկարագրել են մեր նախնիները: Մենք կառուցում ենք մեծ և ուժեղ Թուրքիա մեր բոլոր ընկերների համար, ովքեր իրենց աչքն ու սիրտը դարձրել են դեպի մեզ, բոլոր զոհերի համար, բոլոր ճնշվածների համար»,- ասել է նա։
Արիստոտելն, ինչպես հայտնի է, հին հունական փիլիսոփա էր Հին Հունաստանում: Ծնվելով Կենտրոնական Մակեդոնիայի Ստագիրայում՝ ոչ ներկայիս Թուրքիայի սահմաններում, նա ուսուցանվել է Պլատոնի կողմից և եղել է Լիցեյում գտնվող փիլիսոփայական դպրոցի և Արիստոտելյան ավելի լայն ավանդույթների հիմնադիրը:
Իր հերթին, հույն բանաստեղծ Հոմերոսը ծնվել է մ.թ.ա 12-րդ և 8-րդ դարերի միջև, հնարավոր է՝ ինչ-որ տեղ Փոքր Ասիայի ափին, գուցե նույնիսկ Քիոս կղզում:
Նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն և ամենաազդեցիկ գրողներից մեկը։ Պլատոնի համար Հոմերոսը նա էր, ով «ուսուցանել է Հունաստանին» (τὴν Ἑλλάδα πεπαίδευκεν): Հին ժամանակներից մինչև մեր օրերը նա ազդել է արևմտյան քաղաքակրթության վրա՝ ոգեշնչելով գրականության, երաժշտության, արվեստի և կինոյի ամենահայտնի գործերից շատերին: