Թուրքիայի տարածքային ամբողջականությունն անխախտելի է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ ոչ ոքի չի հաջողվի մասնատել երկիրը, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

 

Էրդողանը դարձյալ դատապարտել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունն ու ցավակցել զոհերի հարազատներին:

 

«Մեր հայրենիքը մասնատել չեն կարողանալու: Այս հայրենիքի հողերից մի կտորն անգամ ձեզ չենք հանձնելու»,-ասել է նա:

 

Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է: