Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղին անցնում է բոլոր կողմերի, մասնավորապես՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչմամբ, ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ, գրում է Anadolu-ն։
Թուրքիայի ԱԱԽ-ն նաև կոչ է արել կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները՝ ուղղված տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցության բարելավմանը։
«Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։