Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ' Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը արդեն մեկնել է Փարիզ, որպեսզի մասնակցի հանդիպմանը: Նախարարի այցի ժամանակ կքննարկվեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր մտքերը: Սպասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Դեռ պարզ չէ' արդյոք երկու երկրների նախարարները կհանդիպեն Փարիզում, թե ոչ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ' Էդվարդ Նալբանդյանն անցած շաբաթ ասել է, որ եթե անհրաժեշտ լինի, ապա երկու երկրների նախարարների հանդիպումը տեղի կունենա: