sport.times.am«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը գոհ է Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի' «Էլչեի» հետ խաղից: Կատալոնական թիմը 6:0 հաշվով հաղթանակ տոնեց, Նեյմարը դուբլ ձևակերպեց' երկու գոլի դեպքում էլ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո:
-Շատ երջանիկ եմ և գոհ այն ամենից, ինչ այսօր արեցի խաղադաշտում: Գոհ եմ ընթացիկ մրցաշրջանում իմ խաղից: Միշտ փորձում եմ կատարելագործվել: Խաղերին ցուցաբերած մեր մոտեցմամբ և մեր մակարդակով բարդ է պարտվել: «Էլչեն» խաղը լավ սկսեց, չէ՞ որ նրանք դաշտի տերերն էին, բայց մենք կարողացանք մեր խաղը թելադրել և հաղթել: Պետք է շարունակենք մեր աշխատանքը կատարել:
Մեսսիի փոխանցումնե՞րը... Ինձ համար մեծ հաճույք է նրա հետ խաղալը, նա իմ կուռքն է: Հեշտ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կողքին խաղալը,-բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «Football-Espana»-ից: