Ամերիկացիների գրեթե 70 տոկոսը միջռասայական եւ միջԷթնիկական տարաձայնությունները համարում Է հասարակության ամենասուր խնդիրներից մեկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս եզրակացությունն Է բովանդակում հարցումը, որը ICM Research գործակալությունն անցկացրել է «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության համար:

 

Հարցին՝ իրենք համաձայն են արդյոք այն բանին, որ միջռասայական եւ միջԷթնիկական տարաձայնություններն այսօրվա դրությամբ ամերիկյան հասարակության ամենասուր խնդիրներից մեկն են, ամերիկացիների 67 տոկոսը պատասխանել Է, որ «լիովին համաձայն Է» կամ «ավելի շուտ համաձայն Է»: Բացասական պատասխան Է տվել հարցման մասնակիցների 21 տոկոսը:

 

Հարցումն ԱՄՆ-ում անցկացվել Է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ից մինչեւ 17-ը: Դրան մասնակցել Է ավելի քան հազար մարդ. ընտրությունը կատարվել Է ըստ սեռի, տարիքի եւ աշխարհագրության:

 

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ նոյեմբերին եւ դեկտեմբերին ԱՄՆ-ում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք կապված Էին չհիմնավորված ոստիկանական բռնության զոհերի հետ: Ամերիկյան հասարակության մեջ հուզումներ են առաջացրել, մասնավորապես, աֆրոամերիկացի Էրիկ Հառների զոհվելը, որը Նյու Յորքում խեղդամահ Էր արվել ձերբակալման ժամանակ, ինչպես նաեւ Մայքլ Բրաունի սպանությունը, որին ոստիկանը գնդակահարել Էր Միսուրիի նահանգում: