Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հունվարի 26-ին Ստամբուլում կհանդիպի հայերի, հույների, ասորիների և հրեաների կրոնական առաջնորդներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com-ը:

 

Հանդիպմանը ներկա են լինելու Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ասորիների կաթոլիկ պատրիարքական փոխանորդ Յուսուֆ Սաղը և այլոք:

 

Քեմալական կուսակցությունից հանդիպմանը ներկա կլինեն նաև կուսակցության փոխնախագահներ Մուրաթ Օզչելիքը և Սեզգին Չանրըքուլուն, կուսակցության Ստամբուլի նահանգային ղեկավար Մուրաթ Քարայալչընը և այլոք: Նախատեսվում է, որ հանդիպումը կտևի երկու ժամ: