Թուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցութան՝ ազատազրկման մեջ գտնվող համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ ինքը փետրվարի 11-ին կայանալիք համագումարում կուսակցության համանախագահ վերընտրվելու համար չի առաջադնելու իր թեկնածությունը:

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:


«Ես այս որոշումը կայացրել եմ նրա համար, որ քաղաքական պայքարի այս փուլում (2019թ-ին Թուրքիայում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններ,- խմբ.) կուսակցությունը կարողանա ավելի արդյունավետ աշխատել»,- հիմնավորելով իր որոշումը՝ նշել է ազատազրկված համանախագահը:

2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:

Նրանք մեղադրվում են «զինված խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու մեջ»: