Աշխարհի ամենաժամանակակից մեգապոլիսներից մեկը խեղդվում Է ավտոմոբիլային խցանումներում՝ չնայած առաջադիմական տրանսպորտային ենթակառուցվածքին եւ ճանապարհների զարգացման բագավառում ամենամյա միլիարդավոր ներդրումներին: Մի քանի տարի հետո Դուբային ճգնաժամ Է սպասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Gulf News թերթը՝ վկայա կոչելով փորձագետների:
Հրատարակության տվյալներով՝ գլխավոր հիմնախնդիրը մասնավոր ավտոմոբիլների մշտապես աճող թիվն Է: Անցյալ տարի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «երկրորդ մայրաքաղաքի» ճանապարհներին ավտոմեքենաների քանակն ավելացել Է 100 հազարով եւ կազմել շուրջ 1,3 միլիոն:
Ներկայում, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, խցանումները քաղաքի հյուրերի եւ բնակիչների կյանքի պարտադիր ատրիբուտն են դառնում առավոտյան, երեկոյան ժամերին, ինչպես նաեւ հանգստյան օրերին: