Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցների գործադուլը փետրվարի 5-ին տրանսպորտային լուրջ խնդիրներ Է առաջացրել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Առավոտվա պիկ ժամին ճանապարհներին խցանումներ են գոյացել այն պատճառով, որ քաղաքի փողոցներ են դուրս բերվել լրացուցիչ ավտոբուսներ, իսկ շատ մարդիկ որոշել են աշխատանքի գնալ ավտոմեքենաներով, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Արհմիությունները փետրվարի 5-ին երկօրյա գործադուլ են սկսել մետրոյի կայարաններում դրամարկղերը փակելու եւ տոմսերը միայն ավտոմատների միջոցով վաճառելու մետրոպոլիտենի վարչակազմի պլանների դեմ: Դա կհանգեցնի 953 աշխատակիցների ազատման: Լոնդոնի տրանսպորտի վարչության հաշվարկներով՝ տոմսարկղերը փակելու արդյունքում տնտեսումը կկազմի տարեկան 50 մլն ֆունտ ստեռլինգ (81,5 մլն դոլար): Հաջորդ շաբաթ փետրվարի 12-ին եւ 13-ին աշխատակիցները պատրաստվում են անցկացնել եւս մեկ երկօրյա գործադուլ:

 

Լոնդոնի տրանսպորտային վարչության տվյալներով՝ գործադուլի մեկ օրը քաղաքի տնտեսությանը վնաս Է հասցնում Է 50 մլն ֆունտ ստեռլինգի (81,5 մլն դոլար) չափով: Պլանավորված քառօրյա գործադուլից ընդհանուր վնասը հավասար կլինի 200 մլն ֆունտ ստեռլինգի (326 մլն դոլար):

 

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենի առանձին աշխատակիցներ գործադուլը չեն պաշտպանել եւ դուրս են եկել աշխատանքի, սակայն նրանց թիվը բավարար չԷ, որպեսզի ապահովի մետրոյի բնականոն աշխատանքը: Արհմիությունների տվյալներով՝ գիծ Է դուրս բերվել միայն շարժակազմի մեկ երրորդը: Լոնդոնի մետրոյի 11 գծերից ամբողջովին փակ են երեքը, մնացած ութն աշխատում են սահմանափակ ռեժիմով: Գնացքները երթեւեկում են միայն մի քանի կայարանների միջեւ, հիմնականում՝ քաղաքի ծայրամասերում: Գնացքների երթեւեկության ընդմիջումները կազմում են 10 րոպե՝ պիկ ժամի սովորական 2 րո պեի փոխարեն:

 

Լոնդոնի կենտրոնում կայարանների մեծ մասը չի աշխատում: