Եվրոպայում մոլեգնող փոթորիկը խաթարել է էլեկտրամատակարարումը Շվեդիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի մի շարք քաղաքներում, հաղորդվում է զոհերի մասին:

 

Ինչպես գրում է ITAR-TASS-ը, Շվեդիայում քամու արագությունը գերազանացում է 30 մետր/վայրկյանը: Այստեղ էլեկտրականությունից զրկվել է 37.000 տնտեսություն: Աղետի հետևանքով զոհվել է մեկ մարդ:

 

Բրիտանիայում փոթորիկը մոլեգնում է դեկտեմբերի 5-ից: Մասնավորապես, Շոտլանդիայում խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը: Բրիտանիայի տարբեր շրջաններում տարհանվել է շուրջ 10.000 մարդ: Նշվում է, որ փոթորիկը կարող է հանգեցնել վերջին 60 տարվա մեջ ամենահորդառատ անձրևների: