ՆԱՏՕ-ն դիտարկում է պլանը, որով կիրականացվի մի քանի հազար զինվորականի տեղակայումն Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրներում: Այս մասին հաղորդում է The Telegraph թերթը:
Պարբերականի տեղեկության համաձայն՝ 500-ից 1.000 զինվորականից բաղկացած ստորաբաժանումները կարող են ուղարկվել Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա և Բուլղարիա: Նշվում է, որ զինվորների մեծ մասը կլինեն ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից։
Զինված ուժերը կտեղակայվեն ռոտացիոն հիմունքներով: Նրանք կներառեն հատուկ նշանակության ջոկատներ՝ հագեցած «երկիր-օդ» հրթիռներով, գրոհիչ ինքնաթիռներով ու ուղղաթիռներով: