Վրաստանի սեւծովյան ափերին մոլեգնող փոթորիկն առաջիկա օրերին կհասնի 5 բալի: Այդ մասին հայտնել է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
«Սեւ ծովում փոթորիկն այժմ կազմում է 4-5 բալ: Այս իրադրությունը կպահպանվի նաեւ գիշերը: Վաղը ցերեկը փոթորիկը կթուլանա մինչեւ երեք բալ: Սակայն հաջորդ երկու-երեք օրերին Սեւ ծովում մենք կրկին 4-5 բալ ուժգնության փոթորիկ ենք սպասում»,-ասել է գործակալության աշխատակցուհին: