Ճապոնական օդերևութաբանական գործակալությունը նախազգուշական հայտարարություն է տարածել Հոնսյու կղզու Միե թաղապետարանի վրա ահագնացող մեծ վտանգի մասին:
Երկրի հարավ-արևտմյան ափին է մոտենում հզոր «Հալոն» փոթորիկը: Միևնույն ժամանակ նշվում է, որ վերահաս փոթորիկը սպառնում է տեղի բնակիչների կյանքին և կարող է զգալի վնասների հանգեցնել, քանի որ ուղեկց վելու է հորդառատ անձրևներով և սաստիկ քամով:
«Միե պրեֆեկտուրայում զգոն եղեք եւ պաշտպանվեք գետերի ջրի մակարդակի հնարավոր բարձրացունից, սողանքներից և ջրհեղեղներից»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, ասվում է հաղորդագրությունում:
Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ' ահագնացող վտանգի պատճառով արդեն 470 ավիաչվերթ է հետաձգվել Ճապոնիայի հարավ-արևմուտքում: Վատ եղանակը լուրջ ցնցումներ է առաջացրել երկաթուղային երթևեկությունում, ինչպես նաև մասնակի հոսանքազրկություն' Կյուսու կղզու հարավում:
Ակնկալվում է, որ փոթորիկը ճապոնական ափերին կհասնի շաբաթ ուշ երեկոյան կամ կիրակի առավոտյան: