Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունները փետրվարի 14-ին հաղորդել են երկրին մոտեցող նոր ատլանտյան փոթորկի մասին:

 

Նրանց տվյալներով, օրվա ընթացքում ամբողջ երկրի տարածքում սպասվում են սաստիկ քամիներ, անձրեւներ եւ ձյուն: Բացառված չԷ, որ մեկ օրվա տեղումների գումարը գերազանցի ամսական նորման, նշել Է Daily Telegraph բրիտանական հրատարակությունը:

 

Բացի դրանից, օդեւեւութաբանները նախազգուշացրել են երկրի հարավային մասում վիթխարի ալիքների մասին, որոնք ուղեկցվում են քամու՝ ժամում 128 կիլոմետր արագությամբ պոռթկումներով:

 

Ավելի վաղ բրիտանացի օդերեւութաբանները փոթորկի առավելագույն՝ «կարմիր» մակարդակի նախազգուշացում են հայտարարել Անգլիայի արեւմուտքում եւ Ուելսում: