Ճապոնիայի ափերին է մոտենում «Վիպհա» թայֆունը, որը վերջին տասնամյակների ամնեախոշոր թայֆունն է լինելու. գրում է ИТАР-ТАСС-ը: Կանացի անունը կրող այդ փոթորիկն արշիպելագի ափերին կհասնի հոկտեմբերի 16-ին` իր հետ բերելով քամու սաստկացումներ և հորդառատ անձրևներ:

 

Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունից վստահեցնում են, որ օրվա ընթացքում կթափվեն մինչև 350 մմ տեղումներ:

 

Խաղաղ օվկիանոսից առաջ եկող այս թայֆունի արագությունը ժամում կազմում է 25 կմ: