Խաղաղ օվկիանոսում «Դուջուան» թայֆունը, որին Ճապոնիայում տրվել է 21 համարը, հարավ-արևելքից մոտենում է արշիպելագին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով երկրի Գլխավոր օդերևութաբանական վարչությանը:

 

 

Թայֆունի կենտրոնում ճնշումը կազմում է 996 հեկտոպասկալ: Կենտրոնում քամու արագությունը վայրկյանում 18 մ է: Մինչև սեպտեմբերի 26-27-ը թայֆունը կարող է հասնել Ճապոնիայի արևելյան մերձափնյա տարածք: