Լոնդոնի մետրոյի հիսուն վնասաբեր կամ փակ կայարաններ, ավտոկայարաններ եւ դրանց հարող շենքեր կվերակառուցվեն-կդարձվեն շքեղ բնակարաններ, թանգարաններ, հյուրանոցներ, գրասենյակներ եւ առեւտրական կենտրոններ այն նախագծի շրջանակներում, որը պետք Է բերի 3,4 միլիարդ ֆունտ ստեռլինգի եկամուտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես» -ը, հայտարարել Է Transport for London (TfL) ընկերությունը, որը կառավարում Է Լոնդոնի տրանսպորտային ցանցը:

 

Ընկերությունն այս որոշումը կայացրել Է տրանսպորտային ենթակառուցվածքի մշտական կատարելագործման եւ նորոգման սեփական ծախսերի մի մասի ծածկման, ինչպես նաեւ այն բանի համար, որ հնարավորություն ստանա իջեցնելու երթեւեկության խիստ բաձրացած գները:

 

«Լոնդոնի բնակչությունը ներկայիս 8,4 միլիոնից 2030 թվականին կաճի մինչեւ 10 միլիոն: Լոնդոնին անհրաժեշտ են նոր տներ եւ գրասենյակային շենքեր, իսկ տրանսպորտային ցանցին՝ հուսալի երկարաժամկետ ներդրումներ»,- TfL-ի պլանները պարզաբանել Է առեւտրային զարգացման գծով տնօրեն Գրեմ Քրեյգը:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, TfL-ն կհայտարարի հայտամրցույթ, որից հետո մի քանի շինարարական ընկերություններ կստանան տարբեր նատակների համար նախագծում ներառված շենքերի վերակառուցման պատվեր: