Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը կարծիք է հայտնել այն մասին, որ Հայաստանը և Թուրքիան իրենց միջև առկա խնդիրը պետք է կարգավորեն բանակցությունների միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԽԽՎ նախագահն ասել է ի պատասխան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայ լրագրողի հարցին' «Արդյո՞ք ԵԽԽՎ-ն կկատարի քայլեր, որոնք կօգնեն Թուրքիային՝ առերեսվելու սեփական պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որն էլ կօնի 2 հարևան երկրների հաշտեցմանը»:

 

Բրասյորն ափսոսանք է հայտնել, որ աշխարհում և Եվրոպայում կան շատ հակամարտություններ, որոնք կողմերը պետք է կարգավորեն բանակցությունների ճանապարհով: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին' ԵԽԽՎ նախագահը նշել է. «Հուսով եմ, որ կողմերը ջանք չեն խնայի հարցի լուծումը գտնելու համար և բանակցային ճանապարհով կհասնեն փոխհամաձայնության»: