Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչը ուրբաթ օրը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո պայմանավորվել են կառուցողական և ապաքաղաքականացված երկխոսություն վարել՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Կողմերը դրսևորել են իրենց պատրաստակամությունը երկխոսության մեջ մտնել կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով, բաց ոգով և կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» հեշտից շարժվելով դեպի բարդը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր հատման կետերի որոնումները, որոնք կաշխատեն ի բարորություն երկու երկրների ժողովուրդների՝ ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», - ասված է գերատեսչության հայտարարությունում։