Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նուրույթունները. 

 

Երեկ Մոսկվայում քիչ է մնացել գրանցվի տասնյակ ուղևորներով լի «Բոինգ 737» երկու օդանավի մասնակցությամբ խոշոր աղետ:

 

Նշվում է, որ «Տրանսէրո» ընկերության օդանավը, որը Մոսկվա է ժամանել Երևանից, վայրէջք կատարելիս շեղվել է իր ճանապարհից և 600 մետր բարձրության վրա հայտնվել է «Յուտեյր» ավիաընկերության ինքնաթիռի ճանապարհին, որը գտնվել է նույն բարձրության վրա՝ Արխանգելսկից Մոսկվա ժամանելիս: Դիսպետչերներին հաջողվել է նրանց հեռացնել միմյանց ճանապարհից, երբ օդանավերի միջև հեռավորությունը կրճատվել է մինչև 2.5 կիլոմետրի:

 

Վերջին պահին ինքնաթիռներից մեկի անձնակազմին հրահանգել են անհապաղ բարձրություն հավաքել, իսկ մյուս ինքնաթիռի անձնակազմին՝ անհապաղ թեքվել դեպի ձախ: Երևանից ժամանող «Բոինգը» շրջվելիս հայտնվել է արգելված գոտում: Իսկ մյուս ինքնաթիռը, շարունակելով թռիչքը 600 մետր բարձրության վրա, անցել է բնակելի շենքերից վտանգավոր հեռավորության վրա: Ավելի ուշ օդաչուներին հաջողվել է իրենց օդանավերը դուրս բերել պլանավորված երթուղի և հաջողությամբ վայրէջք կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում:

 

«Վնուկովո» օդանավակայանում աննշան խափանվել է ավտոմատ սարքավորումների աշխատանքը, սակայն անձնակազմը ժամանակին արձագանքել է, և մեքենան բարեհաջող իջեցրել: Ուղևորների կյանքին որևէ վտանգ չի սպառնացել:

 

 

***

Ե՞րբ Հայաստանը կդառնա Մաքսային միության լիիրավ անդամ:

 

Այս հուշագիրն ապահովում է Հայաստանի բոլոր կառույցների ներգրավումը Մաքսային միության մարմիններում՝ սկսած բարձրագույն՝ Եվրասիական տնտեսական խորհրդից ավարտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովով և նրա կոլեգիայով: Դա տեղեկատվության հասանելիություն է, հնարավորություն՝ պաշտոնապես առաջարկություն ներկայացնել այն որոշումների վերաբերյալ, որոնք քննարկվում և ընդունվում են մեզ մոտ՝ Մաքսային միությունում և միասնական տնտեսական տարածքում:

 

Դա մշտական լիազոր ներկայացուցչի ամրագրում է հանձնաժողովում, որը կլինի ուղիղ վիրտուալ էլեկտրոնային մուտք այն աշխատանքներին, որոնք այսօր իրականացվում են միասնական տնտեսական տարածքում: Դա կարևոր բաղադրիչ է Մաքսային միությանը, միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ճանապարհին:

 

 

***

 Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին ՀՔԾ-ում առաջադրվել է երկու մեղադրանք՝ օգոստոսի 1-ին Կոմիտաս 5-ում բախումներից մեկի ժամանակ բերման ենթարկվելիս իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և հանցագործության մասին սուտ մատնություն տալու համար:

 

 

***

 Ռուսական մամուլի անդրադարձը Մաշտոցի պողոտայի դեպքերին:

 

Շանթ Հարությունյանի «Ցեղակրոն» շարժման 37 մասնակիցների բերման են ենթարկել՝ Երևանի կենտրոնում չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ոստիկանությանը:

 

Հաղորդվում է, որ Հարությունյանը մի քանի օր շարունակ նստացույց է անցկացրել Երևանի Ազատության հրապարակում, իսկ երեքշաբթի օրը որոշել է չարտոնված հանրահավաք անցկացնել իր կողմնակիցների հետ:

 

 

***

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից և նշել, որ այն դրական արդյունքներ է տալիս: «Հայաստանը կարևորում է և շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Տեսնում ենք, որ առկա է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի վառ վկայությունն է վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջև գրանցված առևտրաշրջանառության զգալի աճը»,- ասել է վարչապետը:

 

 

***

Ոստիկանները պարզել են դանակի 19 հարվածով սպանություն կատարած անձի ինքնությունը:

 

Ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնից հոկտեմբերի 24-ին, ժամը 20.15-ին Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել. զանգահարել էր Նոր Նորքի Դ. Մալյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ սպանություն է կատարվել:

Սպանվածը 1971թ. ծնված Աննա Ստեփանյանն էր' ահազանգողի դուստրը, որին հայրը տանը հայտնաբերել էր մահացած:
Օպերատիվ-քննչական խմբերը դիակի արտաքին զննությամբ մարմնի տարբեր մասերին հայտնաբերել էին սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներ' դանակի 19 հարված:

 

 

***

Արցախյան մի խումբ ազատամարտիկների՝ այսօր տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ անդրադարձ է եղել նաև Շանթ Հարությունյանի նախաձեռնած «հեղափոխության» թեմային:

 

«Ինչպես տեսանք Շանթի գործողություններից հետո համակարգչային հայրենասերները նորից գլուխ են բարձրացրել: Ես ասեմ ի լուր բոլորի՝ Շանթը ինքնատիպ մարդ էր և գնաց ինքնատիպ քայլերի, այսօր նրա գործողություններին պետք է նայել միայն որպես ներքին թշնամու հետ կռիվ: Դա կոչ էր ժողովրդին, որ զարթնեն այդ քնից»,-ասել է «Արաբո» ջոկատից Հակոբ Հակոբյանը:

 

Նրա խոսքով՝ պետք չէ հովանավորներ գտնել ռուսաստանների ու ամերիկանների մեջ, պետք է համախմբվել և ցույց տալ, թե ինչպես կարելի է ապրել:Ոստիկաններին էլ հորդորել է. «Չփորձես հանկարծ կոտրել էս երիտասարդների ոգին»: Վերջում նա կրկին դարձավ ժողովրդին. «Ոտքի կանգնիր, ա՛զգ, Շանթի գործողությունը ձոն էր»:

 

Ելույթով հանդես է եկել նաև նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը: Վերջինս մասնավորապես ասել է, որ իրեն հուսադրում է այն, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են պայքարելու:

 

 

***

«Ինձ համար առնվազն տարօրինակ ու անընդունելի է, երբ որոշ ընդդիմադիր գործիչներ վախենալով կորցնել իրենց ընդդիմադիր դիվիդենտները՝ համարձակություն չեն ունենում իրականությունը բարձրաձայն ասելու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը հանդիպել է Շանթ Հարությունյանին, և վերջինս նրան պատմել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն ծեծել է:

 

«Իրականությունն այն է, որ պետք է յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում յուրաքանչյուր նորմալ քաղաքական գործիչ կամ քաղաքացի դատապարտի փայտերով, ձողերով, բռնության կոչերով երթի իրականացումը՝ անկախ նրանից, թե ինչ նպատակ դա ունի, որովհետև դա օրենքի սահմաններում չէ»:

 

 

***

Օլիմպիական կրակը «հասավ» տիեզերք:

Սոչիի 2014թ. օլիմպիական խաղերի կրակը «Союз ТМА-11М» տիեզերանավով տեղափոխվեց տիեզերք:

Նոյեմբերի 9-ին օլիմպիական կրակը դուրս կբերվի բաց տիեզերք, իսկ նոյեմբերի 11-ին տիեզերանավը կվերադառնա Երկիր:

 

 

***

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և ասել, թե իրենք աշխատում են հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ։ Դավութօղլուն հայտարարել է, թե եթե Ադրբեջանին համոզեն, հնարավոր է՝ նման անակնկալ անեն,- տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը։

 

 

***

Դերասան Վարդան Պետրոսյանը գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում: Այս պահին նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները: Տեղեկությունը Լուրեր.com-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Վարդան Պետրոսյանը գտնվում է կասկածյալի կարգավիճակում:

 

 

***

Իրանի հարավային Խորասան նահանգի Սարայան քաղաքում չորեքշաբթի տեղի է ունեցել 3.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ' ըստ Ռիխտերի սանդղակի:

Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 23.53-ին: