Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին, այցի ընթացքում Դավութօղլուն կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Բաքվում մի շարք հանդիպումներ կունենա այլ պաշտոնական անձանց հետ: Մեկօրյա այցը կավարտվի վաղը: