Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 18-ին կայցելի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հրավերով` քննարկելու երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հարցերին վերաբերող թեմաներ. գրում է Today's Zaman-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:

 

Իր այցի ընթացքում Դավութօղլուն պլանավորում է հանդիպել Սպիտակ տան, ԱՄՆ-ի Սենատի և պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կողմերը կքննարկեն երկկողմն հարաբերություններն ու տարածաշրջանային այնպիսի հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը և Աֆղանստանը:

 

Դավութօղլուի այցը կտևի 2 օր:

 

Դավութօղլուն և Քերրին կքննարկեն նաև Չինաստանի հետ հեռահար հրթիռների ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը. գրում է թերթը: