ՀՀ տարածքում հունվարի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց ձորի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղում է թույլ ձյուն, իսկ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում նկատվում է մառախուղ:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

 

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: