Ռուսաստանում սպանության մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացի Ասիֆ Մամեդովի նկատմամբ միջազգային որոնում է հայտարարվել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:

 

Նշվում է, որ 2014 թվականի հոկտեմբերին Ա. Մամեդովը Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքում հրազենով սպանել է իր հայրենակցին: Հյուրանոցում 50-ամյա իր հայրենակցի հետ հանդիպման գնացած Ա. Մամեդովն իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոց է արձակել նրա վրա եւ փախուստի դիմել: