Քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քաղաքի վրա՝ այնտեղից վտարելով «Իսլամական պետության» ահաբեկիչներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը:
ԻՊ-ի մի քանի անդամներ Twitter-ում նշել են, որ պայքարը շարունակվում է:
Այդուհանդերձ, Քոբանիի մերձակա գյուղերում ահաբեկիչների դեմ բախումները շարունակվում են:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել քաղաքի 90 տոկոսի վրա:
ԻՊ-ն սեպտեմբերից հարձակումներ է իրականացնում Քոբանիի վրա՝ փորձելով գրավել այն:
Մոտ 200 հազար բնակիչներ ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում կազմակերպությունը վերահսկողություն կհաստատի Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղ աք: Քոբանի (Այն ալ Արաբ) քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: