ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատման հետ կապված հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Ամերիկայի ժողովուրդը հարգում է 6 մլն հրեաների և նացիստական ռեժիմի կողմից այլ սպանվածների հիշատակը: Մենք նաև հարգում ենք նրանց, ովքեր ողջ են մնացել Շոայում՝ չուրանալով նաև այն սպիները, որոնք նրանք ստիպված են եղել կրել ամբողջ կյանքում»,- ասել է Օբաման:

 

Նրա խոսքով՝ Փարիզի վերջին ահաբեկչական գործողությունները հիշեցնում են հակասեմիտականության դեմ պայքարի անհրաժեշտության մասին՝ իր բոլոր դրսևորումներով՝ «ներառյալ Հոլոքոստի հերքումը կամ հետևանքների նվազեցումը»: