Վանի քաղաքային խորհրդի հերթական նիստի ժամանակ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության և Իրաքում տեղի ունեցած և «Հալեփչեի կոտորածի» անվանում ստացած դեպքերի զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, խորհրդի նիստի ժամանակ խոսել են Վանի քաղաքային խորհրդի նախագա հ Ջայիթ Բոզբայը և քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության խմբակցության խոսնակ Ռամազան Ալվերը:

 

Իր ելույթի ժամանակ Ալվերը նշել է, որ 1915 թվականին կատարվածը մարդկային ողբերգություն է՝ ցեղասպանություն: Նա ընդգծել է, որ չնայած անցել է արդեն 100 տարի, սակայն տեղի ունեցածի հետևանքները զգացնել են տալիս մինչ օրս:

 

«Այդ ժամանակաշրջանում 1.5 միլիոն հայ իր տեղից, հայրենիքից աքսորվեց: Սա ցեղասպանություն էր, մարդկային ողբերգություն: Թեպետ անցել է 100 տարի, սակայն պետության քաղաքական իշխանությունները շարունակում են փորձել կոծկել կատարվածը: Դա ոչ մի օգուտ չի բերի ժողովուրդների ապագային և եղբայրությանը»,- նշել է նա:

 

Ալվերը, անդրադառնալով Հռոմի պապի՝ Վատիկանում հնչեցրած խոսքերին, ընդծել է, որ Հռոմի պապը ճիշտ խոսքերով է բնորոշել կատարվածը: