Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական հովտի հայությունն ապրիլի 24-ին կոգեկոչի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, արարողությունը կսկսվի տեղական ժամանակով ժամը 19:00-ին Ֆրեզնոյի Սուրբ Պողոս հայկական եկեղեցում: Հիմնական բանախոսը կլինի Հայաստանում Ամերիկյան Հայաստանի դասախոս, դատապաշ տպան Բրյուս Ջանիգյանը:

 

 

Կհիշատակվեն նաև Օսմանյան կայրսությունում 1915 թվականի ցեղասպանության ժամանակ զոհված և սրբադասված 1.5 մլն նահատակները: Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողություը: Այն լինելու է ոչ թե անհատական, այլ հավաքական:

 

 

Ոգեկոչման արարողությունը կազմակերպում են Սուրբ Պողոս, Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիները, Հայկական առաջին երիցական եկեղեցին, հայկական կոնգրեգացիոնալ եկեղեցին, Սուրբ Գրիգոր, Սուրբ Մարիամ, Սուրբ Սահակ-Մեսրոպ հայկական եկեղեցիները: