Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում տեղի են ունենում Մեծ եղեռնի ոգեկոչման համերգներ և ոչ միայն հայկական կոլեկտիվների մասնակցությամբ։ Ապրիլի 18-ին Մոսկվայում՝ Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Պավել Կոգանի ղեկավարությամբ ելույ թ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով։ Ծրագրում կհնչեն Շյոնբերգի, Մալերի ստեղծագործությունները։

 

Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև Վ. Ս. Պոպովի անվան երգչախմբային արվեստի ակադեմիայի երգչախումբը, Զանդրա Մակ-Մաստերը (կոնտրալտո, Մեծ Բրիտանիա)։