Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդն այցելել է Ծիծեռնակաբերդ' Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հասարակայանության հետ կապերի բաժնից, Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարարը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Իրաքից ժամանած հյուրերը եղել են ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

 

Պատվիրակությանն ուղեկցել է ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի կառուցման պատմությունը:

 

Իրաքի պատվիրակության անդամներ եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ ծանոթացել են Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրությանը: