Լիբանանի նախագահ Միշել Աունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լիբանանի նախագահին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո Լիբանանի նախագահը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

 

Այնուհետև Միշել Աունը շրջեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում, ինչպես նաև արծաթափայլ եղևնի տնկեց Հիշատակի ծառուղում: