Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՌԴ ԱԳՆ պատվիրակության ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:
Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո Ռուսաստանի Դաշնությունն առաջին պետություններից մեկն էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ՌԴ-ն 1995թ. ապրիլի 14-ի որոշմամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: