Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգ կկազմակերպի' նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Massispost»-ը, համերգը կկայանա մարտի 5-ին Henry Crown համերգասրահում: Համերգի մենակատար եւ ղեկավար Անդրես Մուստոնենի գլխավորությամբ կկատարվեն Կոմիտասի, Ստեփան Ռոստոմյանի, Արամ Խաչատրյանի եւ Բեթհովենի ստեղծագործությունները: Համերգին կհնչի նաեւ Ուիլիամ Ուեյների «Երաժշտություն ի հիշատակ Հայոց ցեղասպանության եւ Հրեաների հոլոքոստի» ստեղծագործությունը:

 

Համերգը կկայանա մարտի 5-ին: