Մարսելի «Օլիմպիկի» երկրպագուները թիմի խաղի ժամանակ տրիբունայում պերֆորմանս են ներկայացրել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
Պաստառը կրել է «1915-2015. այլևս երբեք չպետք է կրկնվի» խորագիրը:
Նշենք, որ խաղից հետո «Օլիմպիկի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը մոտեցել է երկրպագուների սեկտորին և աջակցության համար շնորհակալություն հայտնել: