Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ավստրալիայի հանձնաժողովը նախաձեռնել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված գիրք-հուշամատյան հրատարակել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Armenia.au.com-ը, հուշամատյանի շնորհանդես կկայանա ապրիլի 24-ին Սիդնեյի նշանավոր օպերայի տանը: Հուշամատյանը կներառի պատմական փաստեր, հարգանքի տուրք կմատուցվի հայ և ավստրալացի այն մարդկանց հիշատակին, ովքեր այդ հրեշավոր իրադարձության զոհերն են դարձել: